14-04-2016 07:53

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույց է անցկացվել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել:
Ազատության հրապարակում շուրջ 200 մարդ էր հավաքվել: Նրանք շարժվեցին դեպի կառավարության շենք, այնուհետև՝ ԱԳՆ, իսկ հետո՝ ռուսական դեսպանատուն, որտեղ իրենց դժգոհությունը հայտնեցին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրերի կապակցությամբ: Ցուցարարները կոչ արեցին Հայաստանի իշխանություններին ավելի շատ միջոցներ հատկացնել բանակի արդիականացմանը: