Բավ է պառակտվել
21-02-2015 15:09

Մոսկվայում ավարտվեց «Հակամայդանի» հանրահավաքը

Մոսկվայում ավարտվեց Ուկրաինայում իշխանափոխության ամյակին նվիրված «Հակամայդան» շարժման հանրահավաք-համերգը: Հանրահավաքի կազմակերպիչներն էին գրող Նիկոլայ Ստարիկովը, երգչուհի Վիկա Ցիգանովան: Հավաքվածների առջև, մասնավորապես, ելույթով հանդես եկան Յուլիա Չիչերինան, «Գիշերային գայլեր» բայքերների ակումբի ղեկավար Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է Վիրաբույժ մականվան տակ, «Ուրալվագոնզավոդի» ներկայացուցիչը և Օդեսայում զոհվածներից մեկի մայրը: Ըստ կազմակերպիչների՝ հանրավաքին մասնակցեց 50 հազար մարդ: ՆԳՆ-ում հայտարարել են, որ հանրահավաքին մասնակցել է 35 հազար մարդ: Միջոցառումը անցավ «Մայդանը մեկ տարեկան է: Չենք մոռանա, չենք ների» կարգախոսի ներքո: «Հակամայդան» շարժումը ստեղծվել է 2015 թվականի հունվարի կեսին «գունավոր» հեղափոխությունները կանխելու նպատակով: «Հակամայդանի» նախաձեռնող խմբի անդամներն են նաև սենատոր Դմիտրի Սաբլինը և մարտ առանց կանոնների սպորտաձևի աշխարհի չեմպիոն Յուլիա Բերեզիկովան: