Բավ է պառակտվել
24-03-2014 13:09

Միթե՞ տրանսպորտի սակագինը աստիճանաբար բարձրացնում են

Այսօր, ՀՀ ԱԺ նիստում, առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նշենք, որ ըստ նախագծի՝ նախատեսվում է հանրային տրանսպորտի շահագործումը հանձնել համայնքի ղեկավարությանը։ Ներդրվել է նոր օպերատոր հասկացությունը, որը Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է: Օպերատորի տրանսպորտային միջոցները չբավարարելու դեպքում միայն հայտարարվում է մրցույթ: Նշենք նաև, որ ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավորները, դեմ արտահայտվելով օրենքի նախագծին, հայտարարել էին, որ փորձ է արվում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման որոշում կայացնելու իրավասությունը քաղաքապետից վերցնել և տալ ավագանուն, ինչը, ըստ նրանց՝ Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստություն է։