Բավ է պառակտվել
06-04-2015 10:26

Հայ զինծառայողները մեկնում են Եվրոպա՝ մասնակցելու վարժանքների

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների հետ միասին Զվարթնոց օդանավակայանից Եվրոպա ճանապարհեցին 36 հայ խաղաղապահների, ովքեր մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին, որը նպատակ ունի դաշնակից ու գործընկեր պետությունների համատեղ ուժերի կազմում հանդես գալու համար նախապատրաստել բրիգադային մակարդակի մեկ զորամիավորում: Վարժանքն կանցկացվի Գերմանիայում, Լիտվայում և Ռումինիայում և կավարտվի ապրիլի 30-ին: Saber Junction 15 վարժանքի շրջանակում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները նախապատրաստվում են հարձակողական, պաշտպանական և կայունացման գործողություններին և խթանում մասնակիցների փոխգործակցելիությունը: Saber Junction 15 վարժանքի մասնակցում են 17 պետությունների ավելի քան 5000 զինծառայողներ: Ուսումնավարժանքին մասնակցում են ՆԱՏՕ-ի դաշնակից պետություններ Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Թուրքիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մակեդոնիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Մոլդովան և Ռումինիան, ինչպես նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններ Բոսնիան և Հերցոգովինան, Հայաստանը և Շվեդիան: Հայ-ամերիկյան համատեղ այս վարժանքը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով: