Բավ է պառակտվել
07-05-2014 14:18

Բոլոր նորանշանակ նախարարներին Օմբուդսմենն ուղարկել է իրենց ոլորտներում առկա խնդիրները

Նախօրեին ՀՀ մարդու իյրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է 2013 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները: Այս մասին հայտնում է պաշտպանի աշխատակազմի լրատվության ծառայությունը: Յուրաքանչյուր նախարարի ներկայացվել է իր կառավարման ոլորտում նախորդ տարի հայտնաբերված մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները: Օմբուդսմենը նորանշանակ Նախարարներին առաջարկել է Տարեկան զեկույցում ներառված խնդիրների լուծումներն ընդգրկել նոր Կառավարության ծրագրում և ապագա գործունեության առաջնահերթություններում: Օմբուդսմենը հուսով է, որ զեկույցում վերհանված 182 համակարգային խնդիրների զգալի մասը 2014 թվականին կստանան իրենց համարժեք լուծումները: