Բավ է պառակտվել
17-11-2014 16:08

Օմբուդսմենն ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Օմբուդսմենի գրասենյակում ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին: Այս մասին  gisher.news-ին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ զոհերի հարազատները և Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունն են հայտնել Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշել են, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկել են շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի ծնողներին ներկայացրել է մի քանի առաջարկ: Միաժամանակ Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների և օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին: