Բավ է պառակտվել
06-04-2016 19:53

Այս պահին հայկական կողմն ունի 32 զոհ, 121 վիրավոր և 25 անհետ կորած. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական կողմն այսօր՝ ապրիլի 6-ին շարունակել է հրաձգային զենքից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով: Այս մասին այսօր  Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում հայտարարել է ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: Նրա խոսքով, հյուսիսային ուղղությամբ կիրառվել են 82 մմ տրամաչափի ականանետեր (4 արկ), խոշոր տրամաչափի գնդացիրներ, արեւելյան ուղղությամբ կիրառվել են 60 մմ տրամաչափի ականանետեր, իսկ հարավային ուղղությամբ նույնպես 60 մմ տրամաչափի ականանետեր: մեկնել էր վիրավորներին դուրս բերելու։ Սանիտարական մեքենայում այդ պահին մարդ չի եղել, անձնակազմը չի տուժել։ «Ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր՝ շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը եւ գրավել դիրքը: Հակառակորդի փորձերը անհաջողության են մատնվել»,-ընդգծեց Առստամյանը՝ հավելելով, որ դրանք 2 փոքր խմբեր են եղել, որոնք չի կարելի կոչել դիվերսիոն գործողություն: Առստամյանը նշել է, որ ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի կորուստները հետեւյալն են. 32 զոհված, որոնցից 8-ը սպաներ, 24-ը՝ ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ,  121 վիրավոր, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, 25 անհետ կորած: