Բավ է պառակտվել
29-06-2016 12:49

8 տարվա ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնող 140 մարդ է աշխատանքից ազատվել

Վերջին ութ տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնող 140 մարդ է աշխատանքից ազատվել, որից 60-ը՝ այն պաշտոններից, որոնց մեջ առկա են կոռուպցիոն ռիսկեր: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունում կոռուպցիայի դեմ պայքարն ինչ փուլում է:

«Կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես է իրականացվում: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանային առումով: Սակայն լինում են նաեւ պաշտոնանկություններ: Իմ պաշտոնավարման 8 տարիների ընթացքում շուրջ 140 մարդ պաշտոններից ազատվել են, մարդիկ, որոնցից 60-ն այն պաշտոններից, որոնց մեջ պարունակվում են կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարի պնդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրենց օգնում են նաեւ իրավապահ մարմինները: