Բավ է պառակտվել
28-12-2015 10:21

ՌԴ առողջապահության նախարարությունը 2017թվականից կթուլատրի դեղերի վաճառքը ինտերնետի միջոցով

ՌԴ առողջապահության նախարարությունը պատրաստել է դաշնային օրենքում փոփոխությունների փաթեթ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության» մասին, «Դեղերի շրջանառության մասին» և ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ինչը դեղատների ցանցերին թույլ կտա վաճառել դեղերը ինտերնետի միջոցով: Ենթադրվում է, որ վերը նշված օրենքների փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2017թ. հունվարի 1-ից հաղորդել է վարչությունը: «Ենթադրվում է, որ հեռավոր մանրածախ առևտուր կիրականացնեն միայն դեղագործական լիցենզիա ունցող դեղագործական ընկերությունները, իսկ առևտրի իրականացման կարգը կհաստատվի կառավարության կողմից,», - հայտնել է ՌԴ առողջապահության նախարարությունը: Նախարարությունը նշում է, որ հեռավոր վաճառք կկիրառվեն դեղերի բոլոր խմբերի վրա, բացառությամբ թմրադեղերի և հոգեմետ դեղերի: Վերահսկողության գործառույթները կիրականցնի: Այժմ դեղորայքի առևտուրը ինտերնետի միջոցով Ռուսաստանում արգելվում է: 2015 թ հոկտեմբերին առողջապահության վերահսկողության դաշնային ծառայությունը միասնական գրանցամատյան է մտցրել արգելված 17 տեղեկատվական պորտալների կայքերը, որոնք իրականացրել են դեղորայքի վաճառք ինտերնետում