Բավ է պառակտվել
26-07-2016 13:54

«Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին վիրահատել են. ՀՀ ԱՆ

Այս գիշեր ՊՊԾ գնդի մոտ ոստիկանության և «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք ստացել են հրազենային վիրավորում և տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին վիրահատել են, այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Նրանց վիճակը, ըստ աղբյուրի, գնահատվում է նորմալ, համապատասխանում է հետվիրահատական շրջանին:

Փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի դեպքի կապացությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: