Բավ է պառակտվել
27-07-2016 14:35

ՀՀ ԱՆ-ն հրապարակել է ՊՊԾ գնդում պատանդ վերցված բուժանձնակազմի նկարները

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Ոստիկանության պարեկապահակային գնդում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից պատանդ պահվող շտապօգնության բուժանձնակազմի՝ Մարգարյան Մալինայի, Խեչոյան Սալվադորի, Տոնոյան Դավիթի և Թևանյան Նորայրի լուսանկարները։

Նշենք, որ զինված խմբի անդամները պատանդ են վերցրել իրենց իսկ կանչով ՊՊԾ գնդի տարածք ժամանած շտապօգնության բուժանձնակազմին։

Հիշեցնենք, որ այս գիշեր ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նաև գիշերվա ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: