Բավ է պառակտվել
12-02-2015 08:49

Արձանագրվել են հայ-ամերիկյան համագործակցության դրական արդյունքներ

ՀՀ արդարադատության նախարարը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվորդ Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությանը:
Վուդվորդ Քլարկ Փրայսը կարևորել է մեր հանրապետության հետ իրավական ոլորտի համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական համագործակցության համար՝ ևս մեկ անգամ հավաստելով նախարարության հետ փոխգործակցության պատրաստակամությունը:
ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության հետ համագործակցության մակարդակը՝ շեշտելով դատաիրավական բարեփոխումների ոլորտում շարունակական համագործակցության կարևորությանը:
Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել քրեակատարողական համակարգի արդիականացմանը, Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացմանը, դատավորների վերապատրաստմանը, օրենսդրական հմտությունների բարելավմանն առնչվող հարցերում համագործակցության ուղիներին:
Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության հնարավորությունների հետագա ընդլայնմանը: Երկուստեք արձանագրվել է վերջին տարիներին իրավական ոլորտին առնչվող հայ-ամերիկյան ջանքերի դրական արդյունքները: