Բավ է պառակտվել
19-12-2015 10:57

Գիշերը hայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված. ՀՀ ՊՆ

«ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ»,-gisher.news-ի տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նախարարության մամուլի խոսնակի խոսքով՝ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր: Անրադառնալով դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին Արծրուն Հավհաննիսյանը տեղեկացրեց. «Գիշերը Հայ-ադրբեջանական սահմանին կրկին եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ»: Պաշտպանական գերատեսչության խոսնակը նաև տեղեկացրեց, որ ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը:
Gisher.news-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն էլ նշեց, որ զոհված զիվորը Ասկերանից է։ «Ունենք նաև երկու թեթև վիրավոր։ Թշնամին ինչ ասես օգտագործում էր։ Տանկեր, ականանետեր, հրթիռներ։ Դիվերսիոն փորձեր են եղել»,-ասաց քաղաքագետն ու հավելեց, որ այսօր շատ կարևոր օր է։ Տեսնենք, թե ոնց կլինի Բեռնում ու սահմանում։

Տաթև Առաքելյան