Բավ է պառակտվել
07-07-2016 13:17

Վերին Լարսը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր. Գագիկ Բեգլարյան

Այսօրվանից մեքենաները ցերեկային ռեժիմով կանցնեն Վերին Լարսի ճանապարհով: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` հավելելով, որ ամենաշատը 4-5 օր հետո ընդհանրապես ռեժիմը կդառնա 24 ժամյա:
Ըստ նրա՝ վրացական կառավարության կողմից անհանգստություն կա, որ քանի որ դեռ վերջնական վտանգը վերացված չէ. «Այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հոսելու հնարավորություն ունեցող հող կա: Եվ հիմա մտածում են, որպեսզի կարողանան ապագայում այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, որը բավական մեծ ծախսերի հետ է կապված: Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր, յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները: Դրա համար ես նաև ուզում եմ առիթից օգտվել, ասել մեր գործարարներին, որ յուրաքանչյուր րոպե իրենց աշխատանքների հետ համատեղ աչքի առաջ ունենան լաստանավի հնարավորությունը: Ամեն րոպե Լարսը հնարավոր է փակվի»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այժմ արդեն ժամանակն է, որպեսզի բանակցեն այլընտրանքային ճանապարհի շուրջ: