Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։
«Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետության որոշ րջաններում տեղում է թույլ անձրև», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: