Բավ է պառակտվել
29-06-2015 20:48

Ցուցարարներն ուզում են բարձրախոսներ տեղադրել՝ երգելու, պարելու համար

Բաղրամյան պողոտա են ժամանում պատգամավորներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր կրկին «կենդանի պատ» են կազմելու քաղաքացիների և ոստիկանների միջև՝ բախումներ թույլ չտալու համար: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքի մասնակիցներից հետաքրքրվեց հետագա անելիքների մասին: Նրանք ցանկանում են բարձրախոսներ տեղադրել՝ երգելու, պարելու համար: Փոխոստիկանապետն ասաց, որ քաղաքացիները նման իրավունք չունեն, քանի որ չկա համապատասխան թույլտվություն: