Բավ է պառակտվել
25-02-2015 11:09

Շփման գծում վիճակը համեմատաբար հանդարտ է. Սեյրան Օհանյան

Հայ-ադրբեջանական շփման գծում վիճակը համեմատաբար հանդարտ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ դա էապես պայմանավորված է հայկական զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ։ «Մարտական հերթապահության տարրերի կատարելագործման ուղղությամբ ՀՀ եւ ԼՂՀ բանակն անընդհատ աշխատում են, բարելավել ենք դիտարկման համակարգը, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ դիտարկել, հայտնաբերել, կողմնորոշվել եւ որոշումներ ընդունել»,- ասաց նախարարը։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ լարվածության թուլացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ «Ազդեցություն են ունենում քաղաքական միջավայրը, հանդիպումները, եռանախագահների ակտիվությունը, աշխատանքը, որը պետք է տարվի երկու երկրների նախագահների հանդիպման շրջանակներում։ Մենք միշտ որպես ուժային կառույցների ղեկավարներ, հորդորել ենք, որ միջազգային քաղաքական կառույցները այդ հարցը դնեն. կամ պահպանում ենք հրադադարը, կամ ոչ»,- ասաց նախարարը։