Բավ է պառակտվել
07-10-2016 10:34

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կրակոցից վնասված ՊԲ մեքենայի լուսանկարները

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հյուսիսային ուղղությամբ կիրառված ՀԱՆ-17 տիպի նռնականետի արդյունքում վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները: Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /155 կրակոց/ եւ «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան /109 կրակոց/: Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:

Բացի այդ, հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լեւոնի Համբարձումյանը: