Բավ է պառակտվել
02-03-2015 12:04

Շփման գծում լարվածությունը մի քանի անգամ մեծացել է. Արծրուն Հովհաննիսյան

Gisher.news-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե Հայ-ադրբեջանական սահմանին ներկայումս լարվածությունը մի քանի անգամ մեծացել է: Խոսնակը նաև ընդգծեց, որ այս գիշեր և առավոտյան սահմանին հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններ չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը փորձել է ներթափանցել N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետ, ինչի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից մահացել են նույն զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանը և ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Գրիգորի Բարոյանը։