Բավ է պառակտվել
02-06-2016 10:02

Փոխգնդապետը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին.ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Երևանում ձերբակալված փոխգնդապետը Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետն է
Նախօրեին Երևանում փոխգնդապետի էին ձերբակալել։ Ֆեյսբուք սոցիալական կայքում դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը»,- գրել է ՊՆ մամուլի քարտուղարը։