Բավ է պառակտվել
19-04-2017 11:55

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ՀՀ-ում ռուս պայմնագրային զինծառայողի անհետացման լուրը

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը ՀՀ օրինապահ մարմինների հետ միասին փնտրում է անհետ կորած ռուս պայմանագրային զինծառայողին:
«Սույն թվականի ապրիլի 18-ին Գյումրի քաղաքում բնակվող պայմանագրային զինծառայողը առավոտյան չի ներկայացել զորամաս »,- հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հարավային զինվորական օկրուգի (ՀԶՕ) մամուլի ծառայությանը:
ՀԶՕ-ից նաև հայտնել են, որ զորամասի հրամանատարությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ որոնողական աշխատանքներ է իրականացնում: Պարզվում է նրա գտնվելու վայրը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմական բազան, ոստիկանությունը փնտրում է անհետ կորած զինծառայողի: