Բավ է պառակտվել
06-04-2016 10:48

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է փախուստի պահին ոչնչացված հակառակորդի զինվորների նկարները

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է փախուստի պահին սպանված հակառակորդի զինվորների լուսանկարները: ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլեւ խաղաղ բնակչության հանդեպ:

Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Facebook-ի իր էջում գրել է. «Սրանք են Թալիշի վայրագությունների հեղինակները»: