Բավ է պառակտվել
11-07-2016 09:36

Ադրբեջանը հրադադարը խախտել է ինքնաձիգերից, գնդացիրներից, դիպուկահար հրացաններից

Հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 14 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։ Ըստ հաղորդման` հակառակորդը հրադադարը խախտել է ինքնաձիգերից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: