Բավ է պառակտվել
04-05-2016 08:50

Այս գիշեր շփման գծում լարվածությունը պահպանվել է. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է լարվածությունը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ ականանետերից շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

ԼՂՀ ՊԲ-ից gisher.news-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: