Բավ է պառակտվել
01-07-2016 09:32

ՊԲ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը. ԼՂՀ ՊՆ

Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: