Բավ է պառակտվել
02-07-2016 09:04

Այս գիշեր Ադրբեջանի զինուժն անկանոն կրակ է բացել. ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից` արձակելով անկանոն բնույթի կրակոցներ: «ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ: