04-04-2016 08:24

Ղարաբաղում շարունակվում են մարտական գործողությունները

«Ամբողջ գիշեր մարտական գործողություները չեն դադարել, և այս պահին էլ ԼՂ հարավային հատվածում շարունակվում են»,-  հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:
Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:
«Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ: