Բավ է պառակտվել
04-04-2016 10:56

Ռեզերվից առաջնագիծ տեղափոխվող ադրբեջանական ստորաբաժանումները ոչնչացվել են

Ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ: Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են: