Բավ է պառակտվել
30-05-2018 13:35

ՀՀ ՊՆ–ն մեկնաբանել է Արենի գյուղի մոտակայքում ադրբեջանական նոր դիրքերի մասին տեղեկությունները

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է սոցցանցերում տարածված տեղեկություններն այն մասին, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում հայտնվել են ադրբեջանական նոր դիրքեր։
Facebook –յան օգտատեր Սիրանուշ Թումանյանն իր էջում հրապարակել է լուսանկարներ ու գրել. «Արենի գյուղի մոտ նոր Ադրբեջանական դիրքեր...
Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից, և մեր դիրքեր այս պահին ավելի ցածր են...
Գյուղում խուճապ է...Չհավատացողներին և հերքողներին, խնդրում եմ, գալ Արենի և համոզվել...»։
«Հարգելի համաքաղաքացիներ. ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն», – գրել է Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։