Բավ է պառակտվել
14-05-2016 11:49

Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է մանիպուլյացիաների չտրվել

ՊՆ-ն խորհուրդ է տալիս ղեկավարվել «մի վնասիր» սկզբունքով, երբ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը լարված է

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կոչ է արել քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին մանիպուլյացիների չտրվել ղարաբաղյան մարտական դիրքերի հետ կապված թեմաների հարցում:

Նա նշել է, որ լրագրող Թաթուլ Հակոբյանի և 90-ականների ղարաբաղյան պատերազմի մասնակից, քաղաքական գործիչ Ժիրայր Սեֆիլյանի հնչեցրած տվյալները «այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը»:
«Ընդհանուր առմամբ, իմ վերաբերմունքն այդ մասին ասել եմ: Երբ մարտական գործողությունները շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի նկատմամբ գործողություններ են ընթանում, նման մանրուքները լրջորեն կարող են վտանգել գործողությունները», — նշել է նա և ավելացրել, որ կորցնել բառն այնքան էլ չի ընդունում. նման դիրքային փոփոխություններն այս տարիների ընթացքում մշտական են եղել:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտնած տեղեկություններին՝ Հովհաննիսյանը նշել է, որ անլուրջ է google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատաստելը: Նա հայտարարել է, որ այլևս չի մեկնաբանելու նման հայտարարությունները, քանի որ ՊՆ-ը լիարժեք տեղեկատվություն է ներկայացրել և ոչինչ չի թաքցնում: «Խորապես հարգում եմ Սեֆիլյանին և նրա մարտական ընկերներին, բայց եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ եք ներկայացնում՝ հյուսիս-հարավ խառնած: Տեղում չեք եղել, ինչպե՞ս կարող եք ինչ-որ եզրակացություններ անել»,- ասել է Հովհաննիսյանը: