Բավ է պառակտվել
15-05-2015 14:37

Երևանի Կոմյունիկեն ընդունվեց միաձայն

«Առաջին հարցը, որը մենք պետք է ընդունենք, դա Երևանի Կոմյունիկեի ընդունումն է նախարարների կողմից: Կոմյունիկեն դիմակայում է բոլոր մարտահրավերներին և կբավարարի երեք տարիների համար»,- ԵԲԿՏ անդամ երկրների կողմից Երևանի Կոմյունիկեի ընդունման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այնուհետև Երևանի Կոմյունիկեն ընդունվեց միաձայն: ԿԳ նախարարը խոսքը փոխանցեց ֆրանսիայի ներկայացուցիչ, Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնին: «Բոլոնիայի գործընթացի հաջողությունը բոլորիս հաջողությունն է»,-նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը: Բոլոնիայի գործընթացի հաջորդ ֆորումը կանցկացվի 2018 թվականին՝ Ֆրանսիայում: