12-11-2015 11:00

Առողջապահության նախարարն այցելել է Մոսկվայում բուժում ստացող տուժածին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում նեղ մասնագիտական բժշկական օգնություն ստացող տուժածին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը հետաքրքրվել է հիվանդի բուժման վարման ընթացքով, զրուցել նրա հետ: Հայաստանից ժամանած բժիշկները ռուս մասնագետների հետ քննարկել են հիվանդի բուժման ռազմավարությունը և հետագա քայլերը: