Բավ է պառակտվել
19-08-2016 16:41

Կրթության նախարարը հրաժարական կտա

Մոտ ապագայում իր պաշտոնը կարող է լքել կրթության նախարար Դմիտրի Լիվանովը: Նախարարին պաշտոնից հեռացնում են ընտրություններից մեկ ամիս առաջ, հայտնել է աղբյուրը Կրթության նախարարությունում: Պաշտոնական հայտարարությունը պետք է հետևի առաջիկա օրերին, ավելացրել է նա: Լիվանովի մամլո խոսնակ Աննա Ուսաչովան հրաժարվեց մեկնաբանություններից: Լիվանովն իր պաշտոնը ստանձնել է 2012 թ.: Իր պաշտոնում, նա բազմիցս քննադատվել է կրթության ոլորտում կատարած բարեփոխումների և դպրոցներր քանակը կրճատելու համար: Նրա պաշոնավարման ժամանակ են կատարվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բարեփոխումները: 2016թ. սկզբին նախարարը հեռացվել է«Եդինայա Ռոսիյա» կուսակցության բարձրագույն խորհրդից:

Լիվանովը ՌԴ կառավարության ամենաչսիրված նախարարն է: Հարցումների ժամանակ ռուսաստանցի հարցվածների մեծամասնությունը նրա գործունեությունը երկու միավոր են գնահատել: