Բավ է պառակտվել
08-04-2015 10:42

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ավստրիա

Ապրիլի 8-10-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգտնվի Ավստրիայի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Պատվիրակության կազմում են` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը և ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը: Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կստորագրվի կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այցի երկրորդ օրը նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար, Հայ-ավստրիական առևտրատնտեսական հանձնաժողովի համանախագահ Բեռնադետ Գիրլինգերի և Ավստրիայի գիտության, հետազոտությունների և արդյունաբերության փոխնախարար Էլմար Փիխլի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Արմեն Աշոտյանի ելույթը` Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125 և մահվան 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման շրջանակում: