Բավ է պառակտվել
20-02-2015 10:48

ՀՀ կրթության և գիտության նախարարը մեկնել է Մոսկվա

ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հրավերով Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ին մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի շրջանակներում նախատեված են կրթության ոլորտում երկկողմանի համագործակցության քննարկումներ: Մասնավորապես, կքննարկվի Ռուս-հայկական (Սլանովական) համալսարանի գործունեությունը, հայկական դպրոցներում ռուսաց լեզվի խորացված ուսումնասիրման, հայոց լեզուն Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Սոչիի, Ստավրոպոլի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի որոշ դպրոցներում ուսումնասիրելու նպատակով մեթոդական գրականությամբ և դասագրքերով ապահովելու հնարավորությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակության անդամներն են Ռուս-հայկական (Սլանովական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, կրթության և գիտության նախարարի մամլո քարտուղար Զոհրաբ Եգանյանը: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: