Բավ է պառակտվել
04-06-2015 11:49

Կրթության նախարարը կմասնակցի ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների 1-ին հանդիպմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը: ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաջադ Բելկաքեմի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գ ագիկ Գալստյանը: