Բավ է պառակտվել
03-10-2016 11:21

Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ հոկտեմբերի 3-4-ին կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների եւ կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարները: Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարն հանդես կգա ելույթով:

Նախատեսվում է նաեւ Անկախ պետությունների համագործակցության կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների եւ կրթության ոլորտի աշխատողների պարգեւատրում: Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո: Համագումարի կազմակերպիչը ՌԴ կրթության եւ գիտության նախարությունն է: