Բավ է պառակտվել
05-03-2015 09:17

Սեյրան Օհանյանը հանդիպել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հետ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ պաշտպանության նախարարի ամենամսյա հանդիպումը նախապես ցուցակագրված քաղաքացիների հետ:
Հանդիպման շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց մեկ տասնյակից ավելի քաղաքացիների: Վերջիններս խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին սոցիալական, կադրային և առողջական հարցերին և ոլորտներին: Քաղաքացիների ընդունելությանը ներկա էին ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ծանոթանալով քաղաքացիների հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրաձայնված հարցերին, տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Բարձրաձայնված խնդրանքների զգալի մասին պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից տվեց դրական ընթացք, իսկ ընդունելությանը ներգրավված քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում: