Բավ է պառակտվել
05-03-2015 12:45

Վազգեն Սարգսյանը կհպարտանար հայկական բանակով. Սեյրան Օհանյան

Եթե Սպարապետ Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, կհպարտանար հայկական բանակով: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Սպարապետի ծննդյան օրն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կատարելագործել եւ զարգացնել Հայկական բանակը, եւ այսօր ՀՀ Զինված ուժերի ղեկավարությունը ողջ անձնակազմի հետ միասին կատարելագործում է այս կառույցը: Եթե Սպարապետն այստեղ լիներ, իսկ նա գոնե հոգեպես մեզ հետ է, ինքն ուրախության պահեր կապրեր, կհպարտանար մեր Հայկական բանակով»,- ասաց նախարարը: Ըստ Սեյրան Օհանյանի՝ եթե Սպարապետը կենդանի լիներ, ապա իր ուրույն տեղը կունենար պետական կառավարման համակարգում: Նշենք, որ այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան։