Բավ է պառակտվել
08-05-2015 14:41

Սեյրան Օհանյանը Սեֆիլյանի մասին ճշտումներ է արել

«Մեր ցանկացած մարտական ընկերոջ մասին մենք մտածում ենք: Բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ մենք այսօր ունենք կայացած պետություն և եթե ինչ-որ ձերբակալություն եղել է, ուրեմն ինչ-որ խնդիրներ, թերություններ կան»,-այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն ու կալանքին: Լրագրողների դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանը ասել է, որ Ժիրայր Սեֆիլյանը առանձնակի գումարտակի հրամանատար չէ, քանի որ «առանձնակի գումարտակ» հաստիք չկա, Օհանյանը արձագանքեց. «Ինքը (Ժիրայր Սեֆիլյանը) առանձնակի գնդի հրամանատար չէ: Ինքը եղել է Շուշիում տեղակայված 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար»: Անդրադառնալով Երկրապահ կամավորականների միությանը, Օհանյանը նշեց, որ Երկրապահը ապացուցել է, որ ինքը զարգացող կառույց է ամենամեծ գործունեությունը այդ կառույցը ծավալում է ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: