Բավ է պառակտվել
07-05-2015 13:04

Հակառակորդը հասկացել է, որ չպետք է այդպես գործի. ՀՀ ՊՆ

ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից սադրիչ փորձեր չեն ձեռնարկվում: Այդ մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երևանի բժշկական համալսարանում ռազմական թանգարանի ֆակուլտետի բացման արարողության ժամանակ: Նրա խոսքով՝սահմանում հանգստություն է տիրում, որը պայմանավորված է երկու գործոնով: ՊՆ ղեկավարի կարծիքով՝ առաջին գործոնը պայմանավորված է Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակով, իսկ երկրորդը այն է, որ հակառակորդը հասկացել է, որ չպետք է այդպես գործի: Նախարարը նշեց նաև, որ Պաշտպանության բանակը ցանկացած  պահին պատրաստ է հակահարված հասցնել հակառակորդին: