Բավ է պառակտվել
22-04-2015 10:02

ՀՀ ՊՆ նախարարը կոչ է արել ԶՈՒ-ին զգոն լինել հակառակորդի նկատմամբ

Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի հրամկազմը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Խորհրդակցությունը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում ազգային բանակում իրականացվող տարաբնույթ միջոցառումների, զգոնության բարձրացման խնդիրների, վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագծում տիրող օպերատիվ իրավիճակի քննարկմանը: «ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը առանձնակի հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սովորաբար հիշատակի և տոնական օրերին հակառակորդը դրսևորում է աննախադեպ լարվածություն, ուստի բանակի հրամկազմի խնդիրն է առաջիկա օրերին ամենայն աչալրջությամբ և զգոնությամբ հետևել հակառակորդի գործողություններին», - նշված է հաղորդագրության մեջ: