Բավ է պառակտվել
21-03-2015 08:46

ԼՂՀ պաշտպանության նախարարը տեսակցել վիրավոր զինվորներին

ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ եւ տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարը հետաքրքրվել է վիրավորների վիճակով, զրուցել զինվորների եւ վերջիններիս այցի եկած ծնողների հետ: Առանձնահատուկ շեշտելով նրանց կատարածը, բանակի հրամանատարն իր շնորհակալությունն է հայտնել ինչպես զինվորներին, այնպես էլ ներկա ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակ դաստիարակելու համար եւ վիրավորներին մաղթել արագ ապաքինում: