Բավ է պառակտվել
26-05-2015 10:56

Հայաստան պաշտոնական այցով կժամանի Կիպրոսի պաշտպանության նախարարը

Հայաստան պաշտոնական այցով ժամանելու է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը: Մայիսի 27-ին, ժամը 09.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա նախարարի պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը: Դիմավորման արարողության ավարտին կկայանա Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարների առանձնազրույցը և երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կստորագրվի հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015թ. ծրագիրը: