Բավ է պառակտվել
13-08-2015 09:15

Սեյրան Օհանյանը եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը շրջել է զորանոցներում, ստուգել է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել է զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև զորամասի ուսումնանյութական բազան՝ համապատասխան ցուցումներ տալով հրամանատարությանը: Զորամասի հրամանատարությանն առաջադրվել են որոշակի խնդիրներ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Աշխատանքային այցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրուցել և ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել է զինծառայության մասին նրանց պատկերացումներով: