Բավ է պառակտվել
13-05-2015 14:31

ՀՀ էներգետիկայի նախարարը անհրաժեշտ է համարում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը

Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ էներգետիկ ընկերությունների հայտերը կապված են մի շարք գործոնների հետ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի էլեկտրացանցերը ԱԷԿ-ի չնախատեսված կանգ առնելու, տեղումների ցածր մակարդակի և գործելակարգի խախտման հետևանքով, ինչպես նաև ազգային արժույթի տատանումների պատճառով լուրջ վնասներ է կրել, ահա թե, ինչու իրավիճակը սակագների բարձրացում է թելադրում: Նա հավաստիացրեց, որ կառավարությունը արել է ամեն ինչ սակաների բարձրացումից խուսափելու համար, սակայն տվյալ դեպքում ամեն ինչ չէ, որ կախված է կառավարությունից: Զախարյանը հայտնեց, որ սակագների բարձրացման մակարդակը կորոշի ՀԾԿՀ-ն հետզոտություններ անցկացնելուց և ներկայացված հիմնավորումները ուսումնասիրելուց հետո: Նախարարը ընդգծեց, որ սակագները Հայաստանում պետք է վերանայվեն առնվազն տարին մեկ անգամ: