Բավ է պառակտվել
14-04-2016 08:05

ՀՀ ՊՆ. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 92 է

Պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների հետևանքով զոհվածների վերաբերյալ տեղեկանք է հրապարակել: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած տեղեկանքում հրապարակվել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի ունեցած զոհերի ընդհանուր թիվը: Մարտական կորուստներ՝

ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 64 զինծառայող և 13 աշխարհազորային ու պահեստազորային`

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2,

Ընդամենը` 77 զոհ

Անհայտ կորած `

1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած: