Բավ է պառակտվել
12-11-2014 19:59

«ՄԻ-24» ուղղաթիռը կործանծ ադրբեջանցի զինծառայողը շքանշանով է պարգևատրվել

Ադրբեջանցի զինծառայողը, ով չորեքշաբթի կործանել էր Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռչող հայկական ուղղաթիռը, երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով մրցանակի է արժանացրել: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը հղումով, կրկին զինվորագրված Իլկին Մուրադովը ներկայացվել է 3-րդ աստիճանի շքանշանի «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու» համար: Նախնական տվյալների համաձայն` կործանված ինքնաթիռում գտնվող զինծառայող 3 օդաչուն էլ զոհվել են:  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ` ուղղաթիռը ուսումնափորձնական թռիչք էր իրականացնում: