Բավ է պառակտվել
18-10-2016 10:42

Opel–ը և ուսանողներ տեղափոխող Mercedes–ը բախվել են Հրազդանում

Երեքշաբթի` հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։

8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է: Մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի, 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ը ուսանողների տեղափոխելիս է եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Opel-ին։

Հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորներն ու մահացածը ուսանողներ են։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, Հրազդանի քննչական բաժնի քննիչները։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Mercedes-ի անվադողերն ամառային էին։