Բավ է պառակտվել
27-05-2014 17:17

Միկոյանի արձանի փոխարեն Երևանում հարկավոր է մարտի 1-ի զոհերի հուշարձանը դնել. Ն. Փաշինյան

Անաստաս Միկոյանի արձանի փոխարեն Երեւանում պետք է դնել մարտի 1-ի զոհերի հուշարձանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

՛՛Նման հուշարձանն ավելի հասկանալի եւ սրտամոտ կլինի քաղաքացիների համար, հատկապես եթե հիշենք, որ 2008-ի մարտյան իրադարձությունների 10 մասնակիցները սպանվել են քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանից ոչ հեռու:Տպավորություն է ստեղծվում, որ նախընտրում են հուշարձաններ են դնել ոչ թե գնդակահարվածներին, այլ գնդակահարողներին: Ինչպիսին Միկոյանն է: Եթե դուք կասկածում եք, թե ով է նա՝ պատմական գործիչ թե դահիճ, հարցրեք պատմաբաններին՛՛,-հայտարարել է նա: